ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կյանքն ամենօրյա պայքար է՝ թե՛ հոգևոր դաշտում, թե՛ առօրյա կյանքում

Կյանքն ամենօրյա պայքար է՝ թե՛ հոգևոր դաշտում, թե՛ առօրյա կյանքում
28.03.2024 | 07:40

Ամեն ինչ կարող ենք սկսել զրոյից:

Չենք հանձնվում, այլապես վերջ, ամենը ու ամենքս կդառնանք անցայլ: Կյանքն ամենօրյա պայքար է՝ թե՛ հոգևոր դաշտում, թե՛ առօրյա կյանքում: Ամեն օր պետք է արթնանանք մեր նպատակներն ու երազանքները կյանքի կոչելու տրամադրվածությամբ:

Վերը նշվածի հետ կապված շատ հետաքրքիր դեպք` զրոյից սկսելու և երազանքին հասնելու մասին:

Եվ այսպես:

Ամերիկացի գործարար ու հրատարակիչ Գիլբերտ Կապլանը 25 տարեկան հասակում՝ 1965-ին, հիմնում է «Institutional Investor» անվամբ իր առաջին բիզնես ամսագիրը:

Հետագա տարիների ընթացքում ամսագիրը աստիճանաբար սկսում է հեղինակություն ձեռք բերել և 15 տարի անց դառնում է աջատարներից մեկը: Երբ Կապլանը դառնում է 40 տարեկան, 72 մլն դոլար արժեքով անսպասելի վաճառում է իր իսկ ստեղծած հրատարակչությունը և հայտարարում, որ ցանկանում է դառնալ դիրիժոր: Ազգականները, ընկերները, բարեկամները կարծում են, թե Կապլանը խելագարվել է. անցյալում նա երբեք դիրիժորությամբ չէր զբաղվել, երաժշտական կրթություն չուներ, նոտաները չէր ճանաչում և ոչ մի երաժշտական գործիքի չէր տիրապետում: Ընկերները իրապես կարծում էին, որ նա հոգեկան խնդիրներ ունի, և պարբերաբար քննադատում էին նրան ու փորձում շեղել իր երազանքից: Սակայն Կապլանը ուշադրություն չէր դարձնում նրանց ասածներին: Բանը այն է, որ Կապլանը մի օր լսել էր Մալերի Երկրորդ սիմֆոնիան, մեղեդին ուղղակի գերել էր նրան, բայց նա կարծում էր, որ սիմֆոնիան ներկայացվում է սխալ, և այն կարելի է մեկ այլ կերպ մատուցել: Ելնելով այս ամենից՝ որոշում է դառնալ դիրիժոր և սիմֆոնիան ներկայացնել այնպես, ինչպես հարկն է:

40 տարեկան հասակում Կապլանը սկսում է սովորել երաժշտություն: Նա անդադար աշխատում էր իր երազանքն ի կատար ածելու ուղղությումբ: Եվ ահա, երկու տարի անց՝ 1982-ին, երազանքը կատարվում է: 1996-ին Գիլբերտ Կապլանը ձայնագրում է դասական երաժշտության իր առաջին ալբոմը և նույն տարում, լինելով արդեն հայտնի դիրիժոր, բացում է Զալցբուրգի դասական երաժշտության փառատոնը:

Հ.Գ. Մեր երազանքներն ու նպատակները յուրօրինակ մագնիս են, որոնք դեպի իրենց են ձգում բոլորին ու ամեն ինչ, ինչն օգնում է դրանց իրագործմանը: Անհրաժեշտ է բոլոր մտքերը կենտրոնացնել այդ նպատակի վրա, անընդհատ մտածել դրա մասին և նույնիսկ չկասկածել, որ անպայման հասնելու եք ձեր երազանքին:

Եթե հայը որպես նպատակ ընտրի Արցախը, իսկ երազանք` Հայաստանի հզորացումն ու թշնամիների անկումը, ապա, լավ իմացեք, հաջողությունը կգա շատ արագ:

Գրիգոր Գրիգորյան

Լուսանկարում՝ Գիլբերտ Էդմունդ Կապլան (1941-2016)

Դիտվել է՝ 7607

Մեկնաբանություններ